Տնտեսություն 10:30 22/04/2020 Հայաստան

Նավթի գնի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ տնտեսության վրա դրա ադեցությունը

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է նավթի գնի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների և ՀՀ տնտեսության վրա դրա ադեցության վերաբերյալ վերլուծություն:

«2020թ.-ի ապրիլի 20-ին WTI տեսակի նավթի ֆյուչերսների գինը ընկել է 315.87 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև մինուս 39.44 ԱՄՆ դոլար, որի մասին վկայել են Լոնդոնի ICE բորսայի տվյալները. այս ցուցանիշը համարվում է աննախադեպ: Իր հերթին բացասական գնանշումը նշանակում է, որ ֆյուչերսների վաճառողը լրացուցիչ վճարում է գնորդին, որի արդյունքում այս գործիքի վերջնական սեփականատերը ստանում է գումար, իսկ մայիսին էլ լրացուցիչ նավթ կստանա:

Ապրիլի 20-ին Լոնդոնի ICE բորսայում հունիսյան մատակարարման WTI նավթի ֆյուչերսների գները նույնպես նվազել են 19%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 21.1 ԱՄՆ դոլարի: Սակայն, ըստ «Financial Times» թերթի, ամերիկյան նավթի ավելի ուշ մատակարարումների պայմանագրերը պահպանվում են այն հույսով, որ կարանտինային միջոցառումների աստիճանական վերացումը շատ երկրներում կհանգեցնի հումքի պահանջարկի բարձրացմանը: Աշխարհի բազմաթիվ խոշորագույն տնտեսություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող սահմանափակումները հանգեցրել են այն բանին, որ նավթի պահանջարկն ընկել է գրեթե մեկ երրորդով:

Ապրիլի 21-ին ամերիկյան WTI տեսակի նավթի (մայիսին մատակարարումներով) ֆյուչերսի արժեքը վերադարձել է դրական արժեքի: NYMEX բորսայում այն աճել է մինչև 1.40 դոլար: WTI-ի հունիսյան ֆյուչերսները թանկացել են մինչև 21.33 ԱՄՆ դոլար, իսկ Լոնդոնի ICE բորսայում Brent սևծովյան խառնուրդի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 25.39 դոլարով (մայիսյան պայմանագրերը սպառվել են):

«ING Bank NV» ֆինանսական կոնգլոմերատի վերլուծաբան Ուորեն Փաթերսոնի կարծիքով, եթե մոտ ապագայում համաշխարհային պահանջարկը չվերականգնվի, ապա միանգամայն հավանական է, որ հունիսյան պայմանագիրը նույն ճակատագրի առջև կկանգնի՝ հավելելով, որ ապրիլից հետո գները կսկսեն աստիճանաբար վերականգնվել։

Մյուս կողմից, ըստ Ռայֆֆայզենբանկի վերլուծաբան Անդրեյ Պոլիշչուկի, WTI նավթի անկումը կապված է նաև այն բանի հետ, որ ՕՊԵԿ+ գործարքի մասնակից երկրները դեռ չեն կրճատել արդյունահանումը, որի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն 2020թ.-ի ապրիլի սկզբին: Այսպես` Սաուդյան Արաբիան շարունակում է օրական ավելի քան 12 միլիոն բարել արդյունահանել:

Բացի այդ, Էր Ռիադը մեծ քանակությամբ նավթ է ուղարկել ԱՄՆ, և այս հանգամանքերը միասին վերցրած հանգեցրել են Տեխասում արդյունահանվող ապրանքանիշի գների անկմանը: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ամբողջությամբ լրացնել երկրի ազգային պահուստները ՝ մինչեւ 75 մլն բարելի չափով: Վաշինգթոնը նաև կքննարկի Էր Ռիադից նավթի գնումների դադարեցման հնարավորությունը:

Մոսբիրժան, «գների աննախադեպ անկումից», հետո որոշել է ապրիլի 21-ին դադարեցնել WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների վաճառքը լրացուցիչ բացասական հետևանքներից խուսափելու համար:

Ըստ BCS Global Markets-ի ավագ վերլուծաբան Կիրիլ Տաչեննիկովի՝ չի բացառվում, որ «ՕՊԵԿ+»-ը պատրաստ կլինի նորից հավաքվել, որպեսզի լուծի արդյունահանման հետագա կրճատման, ինչպես նաև արտադրությունների պահպանման խնդիրը։

Հետևաբար՝ նավթի համաշխարհային գները կախված է լինելու «ՕՊԵԿ+» համաձայանգրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունից, և այն հանգամանքից, թե որքան արագ բնականոն հունին կվերադառնան աշխարհի ամենամամեծ համարվող երկրների տնտեսությունները և կհանգեցնի պահանջարկի աճի:

Ինչ վերաբերում է ՀՀ շուկայում վաճառվող բենզինի գներին և սպառվող պահանջարկին, ապա վերջիններս կարող են որոշակիորեն կրճատվել, սակայն ոչ այդքան կտրուկ` պայմանավորված մի քանի հանգամանքով`

- 2019թ.-ի ընթացքում, ինչպես 2018թ.-ին, բենզինի շուկայում 3 հիմնական խաղացող են շարունակել համարվել՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն («Սիփիէս Օիլ» ՍՊԸ), «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն, որոնց բաժին է ընկել շուկայի 92%-ը և ավելին, ինչը մատնանշում է օլիգոպոլ շուկայի մասին:

- Ըստ ՏՄՊՊ վերլուծության՝ գների տատանումները 2019-2018թթ.-ին սպառվող բենզինի ծավալների վրա չնչին ազդեցություն է ունեցել, ինչը խոսում է վերջինիս ոչ էլաստիկ լինելու մասին:

- ՌԴ-ից ՀՀ-ն բենզին է ներմուծում հիմնակնում մեկ մատակարարից «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, հետևաբար վերջինիս հետ բանակցությունների արդյունքում է ձևավորվելու ՀՀ մատակարարվող բենզինի գինը:

- Տնային տնտեսությունների վերջնական սպառմանն ուղղվող ծախսերի մակարդակը կպայմանավորի պահանջարկը»,- նշված է վերլուծության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}