Ադրբեջանը «ՕՊԵԿ+»-ին չանդամակցող երկրներին կոչ է արել կրճատել նավթի արդյունահանումը
Ադրբեջանը «ՕՊԵԿ+»-ին չանդամակցող երկրներին կոչ է արել նվազեցնել նավթի արդյունահանումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը։
«Ապրիլի 21-ին տեսակապի միջոցով ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Պերվիզ Շահբազովը «ՕՊԵԿ+» ձևաչափում չընդգրկված երկրներին կոչ է արել, որ վերջիններս ստանձնեն պարտավորություն՝ կրճատելու նավթի արդյունահանումը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երեկ «ՕՊԵԿ+» երկրների ներկայացուցիչները ունեցել են ոչ պաշտոնական առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկել են նավթի շուկայում տիրող իրավիճակը: Հանդիպման մասնակիցները հաստատել են ապրիլի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում նավթի արտադրությունը կրճատելու պատրաստակամությունը:
Ստանձնած պարտավորությունների համաձայն, 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանը պետք է օրական 554 հազար բարել նավթ արտադրի, իսկ հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ 587 հազար բարել։ 2021 թվականին օրական արտադրությունը կհասնի 620 հազար բարելի և կպահպանվի մինչև 2022 թվականի ապրիլ:
Հարակից հրապարակումներ`
- «ՕՊԵԿ+» հանդիպումից հետո Նիգերիան ակնկալում է նավթի գնի բարձրացում
- «ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ նավթի գինը բարձրացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան