Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․ խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով
Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․ խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով։ Այկերպ հարգանքի տուրք է մատուցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող առողջապահության համաշխարհային ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով ՝ կապույտ գույնը խորհրդանշում է մոլորակը և համերաշխությունը։
1964-ի ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, Կոմազավայի պուրակում կառուցված մարզահամալիրում անցկացվել են ֆուտբոլի մրցաշարի նախնական հանդիպումները, ինչպես նաև խաղարկվել են ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցումների մեդալները:
Տարածքում կա նաև 12 հարկանի կառույց, որն ամեն երեկո , մինչև մայիսի 6 –ը կլուսավորվի կապույտով, քանի դեռ բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Տոկիոյի իշխանությունները որոշել են նման տեսք տալ նաև քաղաքի մեկ այլ խորհրդանիշ ` Skytree հեռուստաաշտարակին: