ԱՀ նախագահը պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատան անդամների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում