Մերկել. Գերմանիան դեռ երկար ժամանակ կապրի կորոնավիրուսի հետ
Գերմանիան դեռ գտնվում է կորոնավիրուսի համավարակի սկզբնական փուլում, և երկիրը դեռ երկար ժամանակ պետք է ապրի կորոնավիրուսի հետ։ news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ գերմանացիներին հաջողվել է ժամանակ շահել, և դա օգտագործվել է Գերմանիայի առողջապահական համակարգն ուժեղացնելու համար։
«Մենք չենք ապրում համավարակի վերջին փուլում, դեռևս սկզբում ենք»,- ասել է Մերկելը։
Նա նշել է, որ Բեռլինը պետք է պատրաստ լինի ավելի մեծ ներդրում ունենալ ԵՄ բյուջեում, որում մտադիր են ներառել մի ծրագիր, որն ուղղված է համավարակի տուժած տնտեսության աջակցությանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում կորոնավիրուսի կորը զգուշավոր հույսի առիթ է տալիս. Մերկել
- Մերկելը դուրս է եկել ինքնամեկուսացումից
- Մերկել.Կորոնավիրուսով վարակվելը սպառնում է բնակչության 70 տոկոսին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները