
Զելենսկուն նախազգուշացնում են Սաակաշավիլիի ամբիցիաների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտրել է «ծիծաղելի պատճառ»՝ կադրերի պակասը լրացնելու համար: Ինչպես հայտնում է REGNUM-ի թղթակիցը, ապրիլի 23-ին այս մասին ասել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը («Единая Россия»)՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակումը Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում:
«Պարոն Զելենսկին պետք է դասեր քաղի իր նախորդի սխալներից: Հայտնվելով ուկրաինական իշխանությունների էշելոններում՝ Օդեսայի շրջանի նախկին նահանգապետը կարող է կտրուկ փոխել վեկտորը և սկսել գործել երկրի ղեկավարության դեմ՝ նոր ընտրություններում նախագահությունը գրավելու համար», - ասել է Ժելեզնյակը:
Պատգամավորի կարծիքով, ամենայն հավանականությամբ, Սաակաշվիլիի ակտիվությունը ֆինանսավորվում է Արևմուտքի կողմից:
«Վաշինգտոնը և Բրյուսելը միշտ պատրաստ են աջակցել ցանկացած ապակառուցողական և նույնիսկ ծայրահեղական շարժումներին՝ «գունավոր հեղափոխություններ» և հեղաշրջումներ իրականացնելու համար Ուկրաինայում, Վրաստանում և հարևան այլ երկրներում, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարված մթնոլորտ պահպանեն», - ասել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին