Թրամփը դադարեցրել է գրին քարտերի տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել երկիր ներգաղթի ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ։ Նրա խոսքով, օտարերկրացիներին գրին քարտեր տրամադրելու դադարը կտևի առնվազն 60 օր: Այս մասին գրում է news.ru կայքը։
Արգելքը մտցվել է, որպեսզի կորոնավիրուսային համաճարակի համատեքստում ամերիկացիները պահպանեն իրենց աշխատատեղերը։
«Սխալ և անարդար կլիներ, եթե վիրուսի պատճառով հեռացված ամերիկացիները փոխարինվեին արտասահմանից ժամանած ներգաղթյալներով»,- նշել է Թրամփը։
Բացառություններ կան: Դրանք վերաբերում են, մասնավորապես, բժիշկներին և այլ աշխատողներին, ովքեր ներգրավված են COVID-19- ի դեմ պայքարում, ամերիկացի քաղաքացիների ամուսիններին և անչափահաս երեխաներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան