Հասարակություն 17:54 23/04/2020 Հայաստան

Ծիծեռնակաբերդում առաջին անգամ մոտ 11 ժամ տևողությամբ համերգ է լինելու

«Ջանք ու եռանդ չի խնայվել, որպեսզի ամբողջ հայությունը կարողանա իր սիմվոլիկ ներկայությունը ապահովել Ծիծեռնակաբերդում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին։ 

Նրա խոսքով, ցեղասպանության նահատակների հանդեպ մեծագույն հարգանքն այս դեպքում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության ապահովմամբ է դրսևորվելու.

«Մեր կարգախոսն է՝ հարգենք հիշատակը՝ հարգելով կյանքը»։

Ա. Խզմալյանը տեղեկացրեց, որ այսօր 21.00-ին մեկնարկում են միջոցառումները, այդ ժամին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջի ներքո կմարեն Երևանի և մյուս քաղաքների լույսերը։ Նա կոչ արեց քաղաքացիներին այդ ժամին մարել նաև բնակարանների լույսերը։

«Որպես միասնության խորհրդանիշ՝ բջջային հեռախոսների լույսերի ներքո, պատուհաններից և պատշգամբներից մարդիկ կարող են հաստատել իրենց խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում։ Հարգանքի այս տուրքը մենք անվանել ենք Լուսավառ ոգեկոչման պահ, և երբ մենք մեր հայացքը սևեռենք դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, այնտեղից կտեսնենք արձագանքը։ Եվ այսօրվա միջոցառումները կփորձենք ամփոփել հենց այս տրամաբանության մեջ»,- ներկայացրեց Ա. Խզմալյանը։

Նրա խոսքով, վաղը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու են միայն ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը։ Իսկ  22.00-ից մինչև 06.00-ն տեղի կունենա գեղարվեստական ծրագիր, որով, ըստ էության, մեր ստեղծագործական հանրությունն ամբողջ ժողովրդի անունից իր հարգանքի տուրքը կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին՝ երաժշտական կատարումների միջոցով։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակում փորձ է արվել գտնելու լավագույն լուծումը։

«Առավոտյան 08.00-ից ՀՀ քաղաքացիները և Արցախի մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն և արդեն երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կտեսնեն իրենց անուն-ազգանունը, և այսպես կխորհրդանշեն իրենց մասնակցությունը։ Առավել քան վստահ եմ՝ մենք հարյուր հազարավոր անուններ կունենանք Ծիծեռնակաբերդի սյուներին։

Իսկ Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են հաղորդագրություն ուղարկել (00374) 33-19-15-00  համարին։ Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավորություն կա ուղարկելու ընդամենը հինգ անուն-ազգանուն։ Ցանկալի է, որ այդ անունները լինեն հայատառ։ Մենք բանակցել ենք օպերատորների հետ, և հաղորդագրությունների արժեքը կլինի սիմվոլիկ 1 դրամ»,- ներկայացրեց Տիգրան Վիրաբյանը։

Նա շեշտեց, որ Ծիծեռնակաբերդում առաջին անգամ մոտ 11 ժամ տևողությամբ համերգ է լինելու։ Նախատեսվում է շուրջ 68 ելույթ՝ 160 մասնակիցների կողմից։

Ա. Խզմալյանն էլ հավելեց՝ առավելագույնը հինգ հոգուց բաղկացած խմբեր են լինելու, որոնք տարբեր ժամերի են ելույթ ունենալու։

Բանախոսները պատասխանեցին նաև լրագրողների հարցերին։

Հարց. Ինչպե՞ս եք պատկերացնում արտակարգ իրավիճակի պայմաններում երեխաների առցանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին։

Ա. Խզմալյան. Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության թեման այնքան բարդ և ողբերգական է, որ չի կարող ընդգրկել անչափահասներին այս ծրագրում։ Ես միշտ այն մտքին եմ եղել, որ սա նախ և առաջ գիտակից, չափահաս անձանց լուծելիք խնդիրն է։ Անչափահասների համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների ապահովումը օրերի և ժամերի քննարկման խնդիր չէ։

Հարց. Կարո՞ղ են կազմակերպությունները ծաղկեպսակներ տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եթե այո, ապա ո՞ւմ պետք է փոխանցել։

Ա. Խզմալյան. Արտոնություններ ու բացառություններ եթե լինեն, ապա հետագա իրավիճակը կդառնա անվերահսկելի։ Հետևաբար, հորդորում ենք ուղղակի հասկանալ ստեղծված բարդ իրավիճակը և մնալ տանը, հետևել հեռարձակվող հաղորդումներին ու հարցազրույցներին, իրականացնել այն ակցիաները, որոնք համատեղ մտածել ենք։ Հնարավորինս պետք է կասեցնել տնից դուրս գալու հանգամանքը և շփումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:32
Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում. Սաֆրաստյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր»...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում»...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հալեպում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել
«Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները  կրակ են բացել Հալեպի պետական համալսարանի տարածքում՝  սպանելով չորս...
Աղբյուր` Panorama.am
12:54
MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Փաշինյանի պառճառով դատավոր Սարգիս Պետրոսյանը քնից չի՞ զարթնելու
Մինչ ՀԱՊԿ-ը իր նիստում Փաշինյանի ու Հայաստանի վարքն էր քննարկում, մինչ Պուտինը բացատրում էր, թե՝ Արցախում ՀԱՊԿ-ը չէր պատերազմելու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
12:36
10 րոպեանոց զրույց ոտքի վրա. Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Յակուբ Էյուբովը
ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հալեպում բախումներ են, կան զոհեր
Հալեպում թեժ բախումներ են։ Սիրական «Սանա» լրատվամիջոցը հայտնել է առաջին զոհերի մասին։ Այս պահին հաղորդվում է 4 զոհի մասին։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Քենդալ Ջենները՝ սեզոնի ամենաոճային սանրվածքով
Մոդելը Քենդալ Ջեները որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Մի քանի տարի շարունակ մոդելը երկար գանգուրներով էր, բայց նա հետևել է թրենդին և այժմ...
Աղբյուր` Panorama.am
11:52
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վահե Հովհաննիսյան. Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել...
Աղբյուր` Panorama.am
11:24
Մի դարձեք ագրեսիվ արշավի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
Այսօր «Սև ուրբաթն» է։ Դեռ օրեր առաջ շատ խանութների պատերին ամրացված ցուցանակները ծանուցում են զեղչերի մասին, սոցիալական ցանցերում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են
Առաջին անգամ իրականացվել է Հայաստանում երեխաներին ուղղված սննդի և ընպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն:
Աղբյուր` Panorama.am
10:52
Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում
Սիրիական բանակը Հալեպում և Իդլիբում հակահարձակում է իրականացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (նախկին «Ջաբհաթ ալ-Նուսրա»)...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սմոլովը պատմել է, թե որ առաջնությունում կարող է հանդես գալ Սպերցյանը
«Կրասնոդարի» հարձակվող Ֆեդոր Սմոլովը խոսել է իր թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին։ Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի խաղացողը...
Աղբյուր` Panorama.am
10:05
Վրաստանում 43 մարդ է ձերբակալվել, 13 ոստիկանի անհրաժեշտ է վիրահատական միջամտություն
Ոստիկանությունը ձերբակալել է 43 հոգու Թբիլիսիում բողոքի ակցիաների 43 մասնակից։ Այսօր նման հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳ նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:55
ՖԻՖԱ-ի վարկածով՝ 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։ Հայտացուցակում ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ես ատում եմ քաղցկեղը. Ալեքսիս Օհանյանի խորհուրդը՝ հայրերին
Reddit.com-ի համահիմնադիր, «Forbes»-ի կողմից «համացանցի կառավարիչ» հորջորջված Ալեքսիս Օհանյանը պատմել է վերջերս...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել Ռուսթավելի պողոտանյից
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան ազատվել է ցուցարարներից, ոստիկանական ուժերը դուրս են բերվում այնտեղից։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ուկրաինական դրոնները թմրանյութ են տեղափոխել Մարոկկոյից Իսպանիա
Բացահայտվել է հանցագործների ցանցը, որոնք անօդաչու սարքեր են օգտագործել թմրանյութեր տեղափոխելու համար։ Այս սարքերը արտադրվել են Ուկրաինայում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց...
Աղբյուր` Panorama.am
08:54
Նոյեմբերի 29-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 29-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.19 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:52
Հրապարակ». Փաշինյանն անձամբ է խնդրել, որ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԱՏՄ նախագահությունը հունվարից 1 տարով ստանձնած Հայաստանը թե ինչու է խնդրել, որ ԵԱՏՄ հերթական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Վահե Ղալումյանի հորաքրոջ որդի Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Իշխանությունը անթերի հանրությանը զբաղեցնում է շոուներով
«Հրապարակ» թերթը գրում է. «Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում:...
Աղբյուր` Panorama.am
08:41
Մառախուղ, ձյուն, մերկասառուց. Հայաստանի ճանապարհների վիճակն առավոտյան
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով մեկնել է Աբու Դաբի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։ Մինչ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Ինչի համար է Արևմուտքն աջակցում ոստիկանությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}