«Հայրենիք» հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ երեք ուղղություններով։ Հիմնադրամի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝
«ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ ստիպված են առօրյայի մեծ մասն անցկացնել ինքնամեկուսացման ռեժիմում։
Համոզված լինելով, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ նոր հնարավորությունների պատուհան է, «Հայրենիք» զարգացման հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ հետևյալ ուղղություններով.
1. Հեռավար դասընթացներ /նախապատվությունը կտրվի մասնագիտական որակավորման բարձրացմանը կամ նոր մասնագիտական հմտությունների ձեռք բերմանն ուղղված առաջարկներին
2.Լրագրողական հետաքննական նյութեր /կարող են մասնակցել հետաքննական, վերլուծական լրագրության փորձ ունեցող լրագրողներ, ինչպես նաև՝ լրագրության ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողներ
3.Հեռավար դասընթացներ /նախապատվությունը կտրվի մասնագիտական որակավորման բարձրացմանը կամ նոր մասնագիտական հմտությունների ձեռք բերմանն ուղղված առաջարկներին։
«Ցանկացողները կարող են մինչև ս/թ ապրիլի 30-ը լրացնել մրցույթային հրավերի ձևաթղթերը և առաջարկներն ուղարկել [email protected] կամ [email protected] էլ-հասցեներին»,-տեղեկացնում են հիմնադրամից։
Ձևաթղթերը հնարավոր է ներբեռնել հիմնադրամի կայքից։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» զարգացման հիմնադրամից տավուշցիները «Զատկի տոպրակներ» են ստացել
- «Հայրենիք» հիմնադրամը ինտերնետ հասանելիությամբ սմարթֆոններ ու համակարգիչներ է նվիրել Քաշաթաղի դպրոցականներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան