«Մեդիա պաշտպան». Blognews.am կայքի վրա DDoS հարձակումը պետք է բացահայտել ու մեղավորներին պատասխանատվության կանչել
Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր֊Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կայքը գտնվում է DDoS հարձակման տակ։
Սրան հետևել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայտարարությունը, որով անընդունելի է համարում լրատվամիջոցի վրա ցանկացած տեսակի հարձակում և կոչ է անում ՀՀ իշխանություններին ու իրավապահ մարմիններին հնարավորինս արագ վերականգնել լրատվամիջոցի ազատ և անխափան գործունեությունը:
«Կառավարության նիստերի ընթացքում վարչապետը բազմիցս հրապարակավ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին` պահանջելով միջոցներ ձեռնարկել ապատեղեկատվություն տարածող ֆեյքերի դեմ:
Հաշվի առնելով ֆեյքերի դեմ պայքարի օրակարգը` «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հուսով է, որ ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները գործով կապացուցեն, որ խոսքի ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեության ապահովումն առաջնային ու օրակարգային են իշխանությունների համար, և Կառավարությունն ի զորու է ապահովել լրատվամիջոցների ազատ ու անխափան գործունեությունը:
Blognews.am կայքի վրա DDoS հարձակման փաստը չբացահայտելը և մեղավորներին պատասխանատվության չենթարկելը կարող է դիտարկվել որպես իշխանությունների կողմից լրատվամիջոցների ազատ գործունեությունը խոչընդոտելուն միտված նպատակաուղղված քայլ, ինչը միանշանակ բացասական է անդրադառնալու միջազգային կառույցներում ժողովրդավարության և ազատ խոսքի մասով Հայաստանին վերաբերվող զեկույցների վրա:
Հուսով ենք, որ Blognews.am կայքի վրա տեղի ունեցող հարձակումը կդադարեցվի, և կայքը կվերադառնա իր բնականոն գործունեությանը»,-նշված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան