ՊԵԿ-ը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման մասին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 17.04.2020թ. թիվ 577-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում (cv) շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից: