Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից հայտնում են, որ նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը, և Ռ․Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:
Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:
Նշենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։
Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և կրկին՝ ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը արձակուրդ է ձևակերպել։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Ոչ դատավորը, ոչ դատարանի նախագահը չեն կատարում իրենց պարտականությունները
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին
- «Ամնեսթի ինթերնեյշնլ». Քոչարյանին կալանքից ազատելուց հետո Փաշինյանի պահանջով դատարանները շրջափակվել են
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Սա ծաղր չէ
- Դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին արձակուրդ է վերցրել
- Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր աշխատանքի է եկել
- Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
- Հովհաննես Խուդոյան. ԲԴԽ նախագահի վերջին հարցազրույցից հետո արդյունքը պարզ է, բայց հետաքրքիր է, թե ինչ է գրվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան