Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ դատարանի աշխատակազմին. Ի վերջո պատասխանեք հարցերին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն արդեն չորրորդ դիմումն է հասցեագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին։
«Ստիպված եմ եղել նորից դիմել դատարանի աշխատակազմի ղեկավարին` անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար»,- գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել դիմումի լուսանկարները։
Փաստաբանը Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր է հասցեագրել Ասլանյանին՝ ակնկալելով պատասխանները ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում։ Դիմումի ներքևում այսօրվա ամսաթիվն է։
«Խնդրում եմ, ի վերջո պատասխանել վերը նշված հարցերին, եթե իհարկե, մտահոգություն չունեք, որ Ձեր կողմից ներկայացվող պատասխանները կարող են օգտագործվել Ձեր դեմ քրեական վարույթի շրջանակներում»,- նշել է փաստաբանն իր դիմումում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան