«Մեք ոչնչացրել ենք բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ». Ն. Փաշինյան
«2020 թվականի առաջին եռամսյակում խոշոր հարկատուների կողմից վճարված հարկը 246 մլրդ է կազմել»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի բերած ցուցանիշների այն 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 11.3 , իսկ 2018 –ի համեմատ ՝ 37,4 տսկոսվ
Փաշինյանը նկատեց, որ առաջին խոշոր 100 հարկատուների կողմից բյուջե է մուտքագրվել 151 մլրդ դրամ, որը 16 մլրդ դրամով ավել է 2019 թվականի ցուցանիշից, իսկ 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է մոտ 40 մլրդ դրամով:
«Իհարկե, հիմա ճգնաժամի պարագայում այդ պարամետրերը փոխվելու են, բայց սա խոսում է այն մասին, որ մեք ոչնչացրել ենք բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ»,- հայտարարեց վարչապետը և նկատեց, որ դրանով պայմաններ են ստեղծվել աշխատավարձերն ավելացնելու համար, բայց միանգամից համաձայնեց Ատոմ Ջանջուղազյանի այն պնդման հետ, որ ծախսերն անելուց պետք է 7 անգամ չափել նոր մեկ անգամ կտրել: