100 հազար եվրոյի աջակցություն՝ Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային և Ուկրաինային
Լիտվան 100 հազար եվրո արժողությամբ բժշկական պարագաներ կգնի՝ Արևելյան գործընկերության 4 երկրներին օգնելու համար:Այդ մասին Twitter-ում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինա Լինկևիչուսը,փոխանցում է aliq.ge-ն:
«Լիտվան շարունակում է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին: Լիտվայի կառավարությունը որոշել է բժշկական պարագաներ գնելու համար 100 000 եվրո հատկացնել լիտվական ընկերություններից՝ Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Լինկևիչիուսը: