Գրքի միջազգային օրն է
Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է: 1995 թվականին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր:
1616 թվականի հենց այս օրը կյանքից հեռացել են հայտնի գրողներ Միգել դե Սերվանտեսը, Ուիլյամ Շեքսպիրը, Գարսիլասո դե լա Վեգան, այդ օրը ծնվել են Մորիս Դրյուոնը, Հալդոր Լաքսնեսը, Մանուել Վալեխոն։
Ուստի պատահական չէ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը որոշել էր այդ օրը հարգանքի տուրք մատուցել գրքերին և հեղինակներին՝ կոչ անելով բոլորին, հատկապես երիտասարդներին, բավականություն ստանալ ընթերցանությունից և հարգել նրանց անփոխարինելի ներդրումը, ովքեր նպաստել են մարդկության սոցիալական և մշակութային առաջընթացին։ Որոշումն ընդունվել է՝ լուսավորելու, մշակութային ավանդույթների իրազեկությունը զարգացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ գրքերը գիտելիքների տարածման ամենամեծ միջոցն են, այն պահպանելու ամենահուսալի միջոցը:
Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Հիմնականոււմ կազմակերպվում են գրքի տոնավաճառներ ու ցուցահանդեսները, գրականության համաշխարհային դասականների ստեղծագործությունների հրապարակային ընթերցումներ և մշակութային և զվարճանքի զանազան միջոցառումներ:
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Հայաստանում նշվում է նաև Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
«Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին»,- ասել է արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան