24 ժամով արգելվել է երկու տնտեսվարողների գործունեությունը.պարետ
Մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ ՀՀ պարետ Տգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել: Մասնավորապես, հաշվի առնելով 2020 թվականի ապրիլի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները, որոշվել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Գովա» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Վանաձոր.
2) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։