Սակավաջրության պայմաններում կարող է որևէ ՓՀԷԿ-ից վերցնել ջուրը և ուղղել ոռոգման համակարգեր
«Եթե ջրի սակավության հարցեր առաջանան, նախագիծը հնարավորություն է տալիս ջրօգտագործման թույլտվության փոփոխմամբ որևէ ՓՀԷԿ-ից վերցնել ջուրը և ուղղել ոռոգման համակարգեր»,- այսօր կառավարությունում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին» կառավարության որոշումը:
Նախարարը նշեց, որ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից վերլուծության արդյունքում սակավաջրության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն է տրվել, ըստ որի, գետերի մեծ մասում 2020թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50-80%-ի սահմաններում, ընդ որում, գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունը կանխատեսվում է 80-85%-ի սահմաններում։
Էրիկ Գրիգորյանը շեշտեց, որ համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի, նման իրավիճակը սահմանվում է որպես սակավաջուր:
Ըստ նախարարի, 2014 թվականին սակավաջրություն էր հայտարարվել Արարատյան, Հրազանի և Ախուրյանի ջրավազաններում և փաստացի մնացել էին միայն Հյուսիսային և Սևանի ջրավազանները:
«Այն կանխարգելիչ բնույթ ունի և հնարավորություն է տալիս ջրի վերաբաշխում իրականացնել ըստ գերակայությունների, մասնավորապես՝ դեպի ոռոգում, գյուղատնտեսություն, որոնք օրենքով համարվում է գերակա ոլորտներ»,- հայտնեց Շրջակա միջավայրի նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ որոշումը նաև Էկոնոմիկայի նախարարությանը հնարավորություն կտա դիտարկել գերակայությունները մշակելիս և այնպես կանոնակարգել ոլորտը, որպեսզի առկա ջուրը բաշխվի առավել մեծ արժեք ստեղծող գյուղատնտեսական կուլտուրաների մշակման նպատակների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան