Այսօր տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչք
Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Уральские авиалинии» ընկերության միջև ձեռքբերված պայամանավորվածության համաձայն՝ ապրիլի 23-ին (ժամը՝ 12․00-ին) տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, Մոսկվայից նշյալ չվերթով Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները։
«Խնդրում ենք նշյալ քաղաքացիներին «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 08։30-ից (հաշվառման սեղաններ՝ 34-36 )։
Միևնույն ժամանակ մեկնող քաղաքացիներին խնդրում ենք նախապես պլանավորել ժամանակը, չուշունալ չվերթից՝ նկատի ունենալով նաև այն, որ այսօր կայացած չվերթին մոտ քսան հաստատված քաղաքացի չի ներկայացել։
Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում»,- հայտնում են դեսպանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի
- Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթն՝ այսօր
- Մոսկվայի օդանավակայանից հայաստանցիներին դուրս են հանել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան