ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում կորոնավիրուսի պատրվակով թույլ չտալ ռեպրեսիաներ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կանխել ռեպրեսիվ միջոցները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ֆոնին և հարգել մարդու իրավունքները: Այդ մասին գրում է Gazeta-ն։
Գուտերեշի խոսքերով, աճող էթնոազգայնականության, պոպուլիզմի, ավտորիտարիզմի և մարդու իրավունքների չպահպանման ֆոնին՝ «մի շարք պետություններում» COVID-19-ը կարող է դառնալ պատրվակ՝ ռեպրեսիվ միջոցներ ձեռնարկելու համար։
«Ավելի քան երբևէ, կառավարությունները պետք է ապահովեն թափանցիկություն, պատասխանատուություն և հաշվետվողականություն», - ընդգծել է գլխավոր քարտուղարը:
Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը հանգեցրել է «ատելության խոսքի մեծացման», բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրականության և իշխանությունների կողմից կոշտ միջոցներ ձեռնարկելու ռիսկերի առաջացման՝ անվտանգության ապահովման պատրվակով: