Քաղաքական 09:41 23/04/2020 Հայաստան

Պատմաբան. Պետք է դիմել ՄԱԿ-ին ու միջազգային օրենքում ձևակերպում տրվի նաև հայրենազրկման հանգամանքին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի կարծիքով, Հայաստանի առաջիկա խնդիրը  պետք է լինի դիմել ՄԱԿ-ին՝ առաջարկելով ձևակերպում տրվի նաև հայրենազրկման հանգամանքին։

«Լուրջ ձեռքբերում կհամարեմ, եթե մենք դիմենք Միավորված ազգերի կազմակերպությանը։ Ինչպես 1948 թվականի դեկտեմբերի 9-ի՝ Ռաֆայել Լեմկինի  ցեղասպանության վերաբերյալ հայտնի բանաձևն է, այնպես էլ մեր առաջարկությամբ մի նոր ձևակերպում տրվի միջազգային մակարդակով արված,  ՄԱԿ-ի կողմից հաստատված հայրենազրկման հանգամանքին, որովհետև ոճրագործություն է  ոչ միայն ազգին ֆիզիկապես բնաջնջելը, նաև նրան իր հողից, հայրենիքից զրկելը, մի բան, որը միջազգային օրենքում ձևակերպված չէ։ Կարծում եմ՝ մեր  առաջիկա խնդիրը պետականորեն պետք է լինի կամ ուղղակիորեն, կամ ՄԱԿ-ի մեզ բարեկամ անդամ երկրների միջով փորձել նման ձևակերպում մտցնել, որ հայրենազրկումը ևս ցեղասպանության ամենադաժան դրսևորումներից մեկն է, շատ դեպքերում այդ ցեղասպանությունն իրականացվում է այս կամ այն էթնոսին իր բուն հայրենքից զրկելու նպատակով»,- Աշոտ Մելքոնյանն իր կարծիքը հայտնեց Panorama.am-ի հետ զրույցում։

Նրա խոսքով, 2015 թ. հունվարի 29 –ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունումից հետո, իհարկե, բավական բան փոխվել է այն իմաստով, որ խոսվում է արդեն ցեղասպանության հետևանքերի վերացման մասին, որը պահանջատիրության հանգամանքն է։

Ա. Մելքոնյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցում վերջնական հայեցակարգային մոտեցում դեռ չեն ձևակերպել, բայց բոլոր դեպքերում ուրախալի էր, որ եթե վերջին հինգ տարիների ընթացքում երկչոտ ձևով խոսվում էր հատուցման անհրաժեշտության մասին կամ, դիվանագիտական լեզվով ասած, ցեղասպանության հետևանքների վերացման մասին, հիմա շատ ավելի համարձակ է այդ մասին խոսվում։ Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա ապրիլի 24-յան ուղերձներում նշվում էր հայ ժողովրդի հայրենազրկման մասին, ոչ միայն ֆիզիկապես բնաջնջման, նշվում էր, որ այդ ցեղասպանության նպատակը եղել է հայերին իրենց բնօրրանից, բուն հայրենիքից՝ Արևմտյան Հայստանից, զրկելը։

«Եթե այս ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում այս մոտեցումն էլ ավելի հստակեցվի, խորացվի, կհամարեմ լուրջ ձեռքբերում»,- ասաց պատմաբանը։

Հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ չի մշակվել հայեցակարգ, Ա.Մելքոնյանը պատասխանեց, որ այդ հայեցակարգն անհատների, գիտնականների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների մակարդակում բոլոր դեպքերում մշակվում է։ Նրա ներկայացմամբ, ԳԱԱ Պատմության ինստիտուտը նման քայլ արել է, մեկ տասնյակից ավելի մենագրություններ են լույս տեսել այն հարցի շուրջ, թե ինչ պետք է լինեն հայկական մարտավարությունն ու ռազմավարոթյունը Հայոց ցեղասպանության խնդրում ու հատուցմանը հասնելու մեր կառուցակարգերն որոնք են։

Մասնավորապես, Ա.Մելքոնյանը նշեց Պատմության ինստիտուտի  Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Արմեն Մարուքյանի կատարած աշխատանքները, որոնք նվիրված են ցեղասպանության դիմաց հատուցման հասնելու խնդիրներին, այդ կառուցակարգերի մշակմանը։ Վերջերս էլ, Ա.Մելքոնյանի խոսքով, Ակադեմիայի հայագիտության բաժանմունքի միջոցներով, Հայագիտական ֆոնդի ֆինանսավորմամբ,  կարողացել են միջգիտակարգային աշխատանք կատարել. 600 էջանոց աշխատություն է ստեղծվել Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի  կորցրած նյութական, տարածքային կարուստների վերաբերյալ և ինչպես են իրենք պատկերացնում  այդ խնդրի լուծումը և հայկական մարտավարությունն ու ռազմավարությունն առաջիկայում։ Աշխատությունը ստեղծվել է  ոչ միայն Պատմության ինստիտուտի, նաև տարբեր հաստատությունների, այդ թվում Երկրաբանության ինստիտուտի, ոչ հումանիտար ոլորտի մարդկանց ակտիվ մասնակցությամբ։ Ակադեմիկոսը վստահ է, որ եթե այս ուղղությամբ ջանքերը միավորեն, անկասկած, կարձանագրեն հաջողություն։

Ինչ վերաբերում է պետության քայլերին, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենն ասաց, որ պետության խնդիրը  մի փոքր ավելի բարդ է և նուրբ այն իմաստով, որ եթե անհատ գիտականը կամ հասարակական, քաղաքական կազմակերպությունը շատ վճռական կարծիքներ են հայտնում այս խնդրի վերաբերյալ, արդեն որպես իշխանություն պետք է ավելի զգուշավոր լինել,  որովհետև հանրապետության, ազգի անվտանգության համար որոշակի պատասխանատվություն է կրում։

«Սա մշտապես նկատվել է բոլոր իշխանությունների ժամանակ, հիմա էլ  է պահպանվում։ Դրա համար, կարծում եմ, այս ոլորտում բացահայտ ձեռնոց նետելու տարբերակով չէ, որ իշխանությունները պետք է աշխատեն, այլ իրենց աջակցությունը բերեն այդ կառուցակարգերի, հայեցակարգերի ձևավորմանը և պատեհ առիթի դեպքում նոր պետական մակարդակով դրանք  ներկայացնեն համաշխարհային հանրությանը։ Շատ կարևոր է այստեղ կատարել աշխատանքի բաժանում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}