Բուժքույրը պատմել է Բորիս Ջոնսոնի բուժման մանրամասները
Բուժքույր Ջեննի Մակգին Mirror-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի բուժման մանրամասները: Կնոջ խոսքերով, վարչապետին նույն տիպի օգնություն են ցուցաբերել, ինչ մյուս պացիենտներին:
«Եթե ամբողոջովին ազնիվ լինեմ, ես վերակենդանացման բաժանմունքում աշխատել եմ 10 տարի, 5 տարի եղել եմ ավագ բուժքույր և եղել են սթրեսային իրավիճակներ, իսկ սա ընդամենը ևս մեկ հերթական օր էր ծառայության մեջ»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ ասել է բուժքույրը՝ կիսվելով հիվանդ վարչապետի խնամքի մասին:
Հիշեցնենք՝ մարտի 27-ին հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով։ Բժիշկների խորհուրդով նա հիվանդանոց էր տեղափոխվել տաս օր անց։ Ապրիլի 13-ին Բորիս Ջոնսոնն առողջացել և դուրս էր գրվել հիվանդանոցից։
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Ջոնսոնը պատմել է իրեն փրկող բուժքույրերի մասին
- Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ
- Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան