«Փաստ». Մինչև ապրիլյան հանձնաժողովի գործունեության ավարտը ինֆորմացիոն «արտահոսքեր» կլինեն
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հանրությունը բավականին ակտիվ հետևում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պարբերական հաճախականությամբ հրավիրվում են տարբեր քաղաքական և ռազմական գործիչներ։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի աշխատանքների բուն գործունեության մասին հրապարակային առումով գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն տեղեկատվությունից, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների հորդորով, առաջիկա ամսվա ընթացքում, մինչև ապրիլյան հանձնաժողովի գործունեության ավարտը, որը լրանում է հունիսին, հանձնաժողովից կազմակերպված ինֆորմացիոն «արտահոսքեր» կլինեն հրավիրյալ անձանց տված պատասխաններից։ Թերթին հասած տեղեկությունների համաձայն, դա արվելու է տեղեկատվական դաշտում որոշակի աժիոտաժ ապահովելու և իշխանությունների քաղաքական «քիմքին» հաճելի թեմաներ շրջանառելու նպատակով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան