Անուշ Արշակյանը կներկայացնի Կոմիտասի «Ակնա օրոր»-ը
Շուտով «Ծառ Կենաց» նախագծի շրջանակներում տեղի կունենա Անուշ Արշակյանի նոր երգի տեսահոլովակի պրեմիերան։ Երգչուհին ներկայացրել է Կոմիտասի «Ակնա օրոր» ստեղծագործության թիզերը։ Տեսահոլովակի նկարիչն ու ռեժիսորը Հայկ Սայադյանն է, սիմֆոնիկ մշակումն իրականացրել է Անդրանիկ Բերբերյանը։
Հաղորդագրության համաձայն, Անուշ Արշակյանի այս նախագիծն իրենից ներկայացնում է ազգային երաժշտության սիմֆոնիկ մշակում և անիմացիոն տեսահոլովակների շարք։
«Ակնա օրորը» «Ծառ Կենաց» նախագծի երկրորդ գործն է Կոմիտաս ֆոնդից՝ անզուգական երգեցիկ ժառանգություն մեզ թողած հանճարեղ մտավորականից,ով համարվում է ցեղասպանության մարտիրոս՝ 1915-ից 20 տարի անց կնքելով մահկանացուն Փարիզի հոգեբուժարանում։