Արցախում ևս մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է: Այս մասին փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել
- Ասկերանի արտադրամասի աշխատակիցներն այսօր դուրս կգան ինքնամեկուսացումից
- Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք
- Արցախում 35 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է
- Արցախում կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել
- Արցախում կորոնավիրուսով երկու հիվանդ է առողջացել
- Արցախում կորոնավիրուսից ապաքինված երկու քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան