Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, մահացել է մեկ քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա տեղեկացրել է, որ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, ինշիմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։
«Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխանն է դրական եկել։ Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,- նշել է Գ. Սանոսյանը։
Հավելենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, մարզում մեկուսացված են 172 քաղաքացի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիս մուտքն ու ելքը բաց կլինի կաթ մթերողների ու մի քանի ընկերությունների աշխատակիցների համար
- Մարզպետ. Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին