Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 14,5 հազարը
Նախորդ օրվա ընթացքում Իսրայելում COVID-19-ի 94 նոր դեպք է հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 14, 592 է։ Հիվանդության հետևանքով մահացել է 191 մարդ։ Վերականգնվածների թիվը 5334 է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին : Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2,47 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 169 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան