Կորոնավիրուսի գլոբալ պատկերը․ վարակվածների թիվն անցել է 2,6մլ-ից, մահացել են ավելի քան 184 հազարը
COVID-19- ի հետևանքով մահերի ու վարակվածների թիվը շարունակում է աճել, քանի որ համաճարակը դեռ տարածվում է ամբողջ աշխարհում։
Չորեքշաբթի օրվա երկրորդ կեսի դրությամբ աշխարհում COVID-19- ի վարակի պատճառով մահացած մարդկանց ընդհանուր քանակը մոտ 180 հազար է, իսկ հիվանդներինը՝ մոտ 2,6 միլիոն մարդ, ըստ Հոպկինսի համալսարանի կորոնավիրուսի կենտրոնի տվյալների: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվն անցել է 835 հազարը: Մահացել է ավելի քան 45 հազար մարդ: ՆյուՅորք քաղաքում մահվան դեպքերի թիվը մոտենում է 15 հազարի: Հաջորդ ամենաշատ մահեր գրանցած շրջանն է նույն նահանգի Նասաույի շրջանը, ուր զոհերի թիվը ավելի քան է 1400: Մահացության ցուցանիշովերրորդ տեղում է Միչիգան նահանգի Վեյն շրջանը՝ մոտ 1300 զոհերով:
ԱՄՆ-ում անցկացվել է ավելի քան 4 միլիոն թեստավորում: Ամենաշատ թեստեր անցկացվել են Նյու Յորք, Կալիֆոռնիա և Ֆլորիդա նահանգներում:
Աշխարհի բոլոր դեպքերի շուրջ կեսը Եվրոպայում է, ուր ամենաշատը բաժին է հասել Իսպանիային և Իտալիային:
Իսպանիայում COVID-19- ի պատճառով մահացել է այս պահին ավելի քան 21 հազար մարդ: Վարակվածների թիվը կազմում է ավելի քան 208 հազար: Այստեղ գրանցվել է մահացածների և վարակվածների թվի աճ: Չնայած դրան Իսպանիայի իշխանությունները հայտնում են ընդհանուր համաճարակի տարածման թվերի անկման մասին:
Ֆրանսիայում, որը նախատեսում է մեղմացնել որոշ սահմանափակումներ մինչև մայիսի 11-ը հաստատված արտակարգ դրության պայմաններում, գրանցվել է մահվան նոր 531 դեպք: Սակայն այստեղ էլ հոսպիտալացման դեպքերի թիվը դանդաղորեն նվազում է: COVID-19- ի հետևանքով այս պահին մահացածների թիվն անցել է 21 հազարը: Ընդհանուր հիվանդների թիվը մոտենում է 160 հազարի:
Չորեքշաբթի առավոտյան Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է COVID-19 մահվան և հիվանդության նոր դեպքերի մասին: Երկրում մահացել է ավելի քան 650 մարդ, ընդհանուր հիվանդների թիվը ավելի քան 20 հազար է:
Ըստ Հոպկինսի համալսարանի տվյալների, չորեքշաբթի օրվա երկրորդ կեսի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1473 դեպք: Մահացության թիվը կազմում է 24 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան