Հայաստանում 230 հոգի միացված է արհեստական շնչառության սարքերին
«Վերջին տվյալներով հայտնաբերվել է վարակվածության 50 նոր դեպք, բուժվել են 26 ը: Ախտորոշվածների գումարային թիվը 1523 է: Ակտիվ բուժվում է 840 հիվանդ»,- կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հավելեց, որ ներկա դրությամբ կա 659 բուժված և 24 մահ:
«Այս պահին ունենք 10 ծայրահեղ ծանր հիվանդ, 230-ը միացված են արհեստական շնչառության սարքերին»,- հայտարարեց Թորոսյանը և ենթադրեց, որ հիվանդության աճի տեմպերը նույնն են: Մահճակալային ծանրաբեռնվածության առումով, ըստ նախարարի, նոր միջոցառումների կարք չկա, դրանք բավարարում են հիվանդներին հոսպիտալացնելու համար:
Արսեն Թորոսյանն, անդրադառնալով նոր տնտեսական գորոծունեությունների թույլատրման որոշումներին, հորդորեց աշխատանքների վերսկսման պայմաններում զգոնությունը չկորցնեն և պահպանել շփման սահմանափակումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց աշխարհում համաճարակի իրավիճակով:
«Հարևանի մասով հետաքրքիր երևույթներ կա: Իրանում ամեն օր վարակման դեպքերի թիվն ավելի քիչ են քա նախորդ օրը և մահերի թիվն էլ պակասում»,- հայտնեց Թորոսյանը և տեղեկացրեց, որ մեր հարևանը սահմանափակումները թուլացնում է:
Հայաստանի առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ համաշխարային մակարդակով կա դեբատ, ըստ որի սահմանափակումների թուլացումը կարող է բերել համաճարակի տարածման երկրորդ փուլի:
«Նույն Եվրոպայում անորոշությունները մնում են և երկրները օրական որոշումներով են առաջ գնում»,- եզրափակեց նախարարը: