Չեբուրաշկայի մասին առաջին 3D մուլտֆիլմն է թողարկվել Ճապոնիայում
Ճապոնացի անիմատորները հրապարակել են նոր անիմացիոն ֆիլմ Չեբուրաշկայի մասին։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Anime News Network-ին:
Սա առաջին մուլտֆիլմն է Էդուարդ Ուսպենսկու գրքի կերպարի մասին, որոնք պատրաստվել են 3D անիմացիոն տեխնիկայում: Սցենարով կոկորդիլոս Գենան Չեբուրաշկային գտնում է նարնջի ծառի տակ տուփի մեջ, և նա օգնում է կոկորդիլոսին դառնալ կենդանաբանական այգու աստղ:
Ճապոնական SP International ընկերությունը Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմի իրավունքները «Союзмультфильма»-ից գնել է 2003 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում