45 հազար հոգի դուրս էին մնացել աջակցության ծրագրից. Թորոսյան
«Ժամկետային զինծառայողները և նրանց ծնողները բարդ վիրահատությունների ժամանակ ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրայինները օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից»,- կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նկատեց, որ քննարկվող նախագծով լուծվում է այդ անհավասարությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ բոլոր զինծառայողները կընդգրկվեն միասնական փաթեթի մեջ և բարդ ու թանկարժեք 16 վիրահատություններից հավասարապես կարող են անվճար օգտվել բոլորը:
Թորոսյանը ներկայացրեց նաև օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում ընդունված որոշումը և նկատեց, որ դրանով կառավարությունը շտկում է նաև սոցիալական ոլորտում տեղի ունեցած վերջին փոփոխությունների հետևանքով առաջացած խնդիրները:
Նախարարը հայտնեց, որ պետության կողմից ստացած աջակցության շնորհիվ պետական նպաստի միավորները իջել են 30-ից 28-ի և շատ ընտանիքներ դուրս էին մնացել պետական պատվերի բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից:
«Աշխատանքի և սոցիալալական հարցերի նախարարությունը այդ միավորը իջեցրել էր»,- հայտնեց Թորոսյանը և տեղեկացրեց, որ դրա պատճառով 45 հազար հոգի դուրս էին մնացել աջակցությունից, մի քանի տասնյակ հազարն էլ ռիսկի գոտում էին:
Ատոմ Ջանջուղազյանի նյարդերն այդտեղ տեղի տվեցին և նա նշեց, որ առողջապահության ծախսերն առաջանցիկ տեմպերով ավելացնելով անհամամասնսություն է առաջանում այլ ոլորտների հետ, և որ 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում առողջապահության ծախսերն աճել են 22 տոկոսով:
Նիկոլ Փաշինյանն այդ ցուցանիշը լավը համարեց, իսկ Արսեն Թորոսյանը, նկատելով, որ մարդն առաջնային արժեք է, արձագանքեց. «Առողջապահության ոլորտն ավանդաբար լինելով թերֆինանսավորված, դեռ անկախության առաջին տարիներից սկսած, հիմա մի թեթև շնչում է: Եկեք այդ շունչը պարզապես չփակենք և առաջանցիկ տեմպերով ավելացնենք ծախսերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան