«Եթե այս ձևով շարունակվի, մենք կրկին կշարունակենք տարբեր տնտեսական գործունեության տեսակներ բացել»
«Հիմնականում բոլոր մարզերում արդեն կարելի է ասել վիրուսի տարածվածություն ունենք և այդ ուժերն կենտրոնացնելու ենք այնտեղ, որտեղ իրապես վերահսկողության կարիք կա»,կառավարության այսօրվա նիստում հայտարարեց հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ հանվել են միջմարզային տեղաշարժի սահմանափակումները և մարզային անցակետերը:
Ավինյանը հայտնեց, որ իրականացվելու են համայնքային սահմանափակումներ, եթե տեսնենն, որ ինչ որ համայնքում բռնկում է տեղի ունենում:
Հանրապետության պարետը կառավարության նիստում հայտարարեց, որ իր որոշմամբ որոշ տնտեսական ոլորտներում թույլատրվել է գործունեությունը և ընթերցեց ցանկը:
«Ինչպես և խոստացել էինք մենք փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի տնտեսության բացում»,-հայտարարեց պարետը:
Ավինյանը հայտնեց, որ տեղորոշման համակարգը ավելի արդյունավետ է աշխատում և այն ամբողջովին տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, որտեղ համաճարակաբանները ԱԻՆ աշխատակիցները և ծրագրավորողները միասին կաշխատեն:
«Այս փուլում դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է և եթե այս ձևով շարունակվի, մենք կրկին կշարունակենք տարբեր տնտեսական գործունեության տեսակներ բացել»,- ամփոփեց Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 230 հոգի միացված է արհեստական շնչառության սարքերին
- 23.04.2020. Կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 50-ով
- Տիգրան Ավինյան. Հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան