Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) իր կատարումն է նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը» սիմֆոնիկ նվագախումբը կատարում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։ Այս մասին հայտնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն այսպիսով հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին Հայոց պատմության մութ շրջանում։ Հիշում ենք և պահանջում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում