Նյու Յորքի կենդանաբանական այգում կորոնավիրուս է հայտնաբերվել վագրերի և առյուծների մոտ
Նյու Յորքի «Բրոնքս» կենդանաբանական այգում չորս վագրերի և երեք առյուծների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջին:
Նշվում է, որ ապրիլ ամսվա սկզբին կորոնավիրուս էր ախտորոշվել մեկ մալայան վագրի մոտ։ «Մենք կարող ենք հաստատել, որ երեք այլ վագրերից և երեք աֆրիկյան առյուծներից վերցված թեստերի արդյունքները դրական են եղել, և նրանց մոտ հաստատվել է COVID-19»,- ասվում է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ։
Կենդանաբանական այգու տնօրինությունը տեղեկացրել է նաև, որ վագրերից մեկի դեպքում հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների։
Հարակից հրապարակումներ`
- Նյու Յորքում վերանայել են մահացությունների թիվը, այն աճ է գրանցել
- COVID-19. Նյու Յորքը տագնապի ազդանշան է տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան