Կորոնավիրուսն ավելի քիչ կայուն է տաք և խոնավ եղանակային պայմաններում. ԱՄՆ գիտնականներ
«Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսն ավելի քիչ կայուն է տաք և խոնավ եղանակային պայմաններում, քան չոր և ցուրտ եղանակին»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Ամեն օր մենք ավելին ենք իմանում այս «թշնամու» մասին: Մեր ներքին անվտանգության ծառայության գիտնականները զեկույց են ներկայացրել, որոնցում ասվում է, թե ինչպիսին է վիրուսի վարքը տարբեր ջերմաստիճաններում, կլիմայական միջավայրերում և մակերեսներում»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ ասել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև հայտարարել է՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսն ավելի լավ է գոյատևում ցուրտ և չոր միջավայրում, իսկ ավելի վատ՝ տաք և խոնավ պայմաններում։
MVB- ի գիտնական Բիլ Բրայանտի տեղեկություններով՝ թքի մակերևույթի վրա 21-23 ջերմաստիճանի, 20% խոնավության և արևի բացակայության դեպքում վիրուսը գոյատևում է 18 ժամ, և նույն պայմաններով, բայց խոնավության 80%-ի դեպքում գոյատևում է 6 ժամ: 35 ջերմաստիճանի և 80% խոնավության պայմաններում այն կվերանա 1 ժամից, իս ամռան 21-23 ջերմաստիճանում և խոնավության 80%-ի դեպքում՝ մինչև 2 րոպեում:
«Եթե մենք խոսենք այն իրավիճակի մասին, երբ այն գտնվում է օդում՝ աերոզոլային մասնիկների վրա, ապա 21-23 ջերմաստիճանում և 20% խոնավության պայմաններում ստվերում կիսաքայքայումը կտևի մոտ 60 րոպե, և նույն պայմաններում, բայց ամռան արևային եղանակին`մոտ 1,5 րոպե»,- հայտնել է Բիլ Բրայանտը:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նշել է, որ նման ուսումնասիրությունները նահանգների պետական մարմիններին թույլ կտան ավելի լավ պլանավորել փուլային վերադարձը բնականոն կյանք՝ սահմանափակումները վերացնելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան