Ադրբեջանում կորոնավիրուսի 1592 դեպք է գրանցվել
Ադրբեջանում կորոնավիրուսի 1592 դեպք է գրանցվել, մահացել է 21 քաղաքացի, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության շտաբին։
Նշվում է, որ նախորդ 24 ժամի ընթացքում վիրուսի 44 նոր դեպք է գրանցվել։
Ըստ վերջին տվյալների, բուժվել է 1013 մարդ բուժվել է, 558 հոգի շարունակում է բուժվել։ Մինչ այժմ երկրում 114.41 հազար կորոնավիրուսի թեստ է անցկացվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2,5 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 175 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան