Հայկ Մելիքյան. Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3°-ին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում
Այսօր Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքն է մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի՝ կենդանի կատարումների ներքո։
«Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անընդհատ մի միտք էր ծագում նվագելիս․ «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին․․․»։ Բոլոր կատարումներս նվիրում եմ Նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
- Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա առցանց բարեգործական մենահամերգով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա