ԱՄՆ-ում 1000 դոլար կվճարվի «Հարի Փոթեր»-ի մասին բոլոր ֆիլմերը դիտելու համար
Միացյալ Նահանգներում հայտարարվել է մրցույթ, որի ընթացքում 1000 դոլար կվճարվի «Հարի Փոթեր»-ի մասին բոլոր ֆիլմերը դիտելու համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Մրցույթը կազմակերպել է ամերիկյան «EDsmart.com» կրթական պորտալը։ Մրցույթի մասնակիցները պետք է լինեն չափահասներ, ունենան ԱՄՆ-ում աշխատելու իրավունք և լինեն սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերեր։ Նրանք պետք է լրացնեն պորտալում տեղադրված հայտադիմումը, որում բացի անձնական տվյալներից, պետք է նշեն իրենց նախընտրելի սոցիալական ցանցը և իրենց հետևորդների քանակը:
Հայտերի ընդունումն ավարտվում է մայիսի 15-ին, որից հետո կընտրվեն համապատասխան թեկնածուները։
Հինգ հաղթողներին կտրամադրվեն Փոթերի մասին բոլոր գրքերի էկրանավորված տարբերակները, որոնք դիտելու համար կպահանջվի 25 ժամ և 6 րոպե։ Մրցույթի կանոնների համաձայն, բոլոր ֆիլմերը կարելի է դիտել երեք օրվա ընթացքում: Այսպիսով, դիտման յուրաքանչյուր ժամի համար մասնակիցներին կտրամադրվի 41 դոլարից մի փոքր ավելի գումար: Դիտման ընթացքում հաղթողները սոցիալական ցանցերում պետք է խոսեն իրենց տպավորությունների մասին:
Դրանից հետո «EDsmart.com»- ը նրանցից յուրաքանչյուրին կվճարի 1000 ԱՄՆ դոլար գումար՝ որպես մրցանակ, ինչպես նաև կտա մոտ 200 դոլար արժողությամբ հուշանվերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա