Մշակույթ 15:53 24/04/2020 Հայաստան

Ավելի քան յոթ դարերի միջով՝ տեղից տեղ, ձեռքից ձեռք անցած «Զեյթունի» Ավետարանը

Մատենադարանի ֆեյսուքյան էջում ներկայացված է Թորոս Ռոսլինի «Զեյթունի» Ավետարանի պատմությունը. «Մաշտոցյան Մատենադարանում պահվող հայերեն ձեռագրերի մի զգալի մասը ստեղծվել է Արևմտյան Հայաստանի և կայսրության հայաբնակ վայրերի եկեղեցիներում, վանքերում և դրանց կից գրչատներում: Այդ ձեռագրերից յուրաքանչյուրը փրկված մի նշխար է, մի վկայություն մեր կորուսյալ հայրենիքի, երբեմնի շեն ու բարգավաճ բնակավայրերի, ծաղկուն վանքերի, արվեստ ու մշակույթ կերտած մեր ժողովրդի մասին:

Այդ ձեռագրերի շարքում իր պատմականության և գեղարվեստական արժանիքների տեսակետից բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում 10450 թվահամարը կրող նշանավոր Զեյթունի Ավետարանը: Այս Ավետարանն առանձնահատուկ է նաև իր անցած ուղով, իր բարդ պատմությամբ և իրեն ստեղծած ժողովրդի նման ապրելու, դիմակայելու և չկորսվելու մեծ ուժով, որ մնաց աշխարհին ներկայանալու որպես վկան և ականատեսը հայ ժողովրդի անցած գողգոթայի:

Կիլիկյան մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի գրչին պատկանող հրաշագեղ այս Ավետարանը ստեղծվել է 1256 թվականին, կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդաքաղաքում: Ռոսլինի անվանական ստորագրությամբ մեզ հայտնի առաջին մատյանն է այս, որի պատվիրատուն և ստացողն է հայ մշակույթի հովանավոր Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը (կթղ. 1221-1267): Ի դեպ, վերջինիս մասին Ռոսլինն ինքը վկայություն է թողել ձեռագրում, գրելով, որ նա բարիքների աղբյուր էր, որն իր զարմանահրաշ և մաքուր բարքով արժանացել էր բոլորի հիացմունքին և այնքան սիրելի էր բոլորին, որ անգամ օտար բռնավորներն էին նրան պաշտում:

Ավելի քան յոթ դարերի միջով՝ տեղից տեղ, ձեռքից ձեռք անցնելով արվեստի գլուխգործ համարվող Զեյթունի Ավետարանն այսօր իր փառավոր տեղն է զբաղեցնում Մաշտոցյան Մատենադարանի հայերեն ձեռագրերի հավաքածուում: Ձեռագիրը գրված է մագաղաթի վրա՝ մերթընդմերթ երկաթագրով ու բոլորգրով: Այն հարուստ է կիլիկյան մանրանկարչության բնորոշ շքեղազարդ խորաններով, իրենց գունագեղությամբ և պատկերագրական արվեստով կշռույթավորված մանրանկարներով, գեղեցկահյուս լուսանցազարդերով և զարդագրերով, որոնցում գերիշխում են ոսկին, լաջվարդն ու կարմիրը՝ իրենց նրբերանգներով: Ծաղկող մանրանկարչի վառ երևակայությունն ու նուրբ ճաշակը ձեռագիրն օժտել են անկրկնելի, անգերազանցելի արվեստով:

Հայտնի չէ, թե Կոստանդին Ա կաթողիկոսից հետո Ավետարանն ում է պատկանել: Պահպանված տեղեկությունների համաձայն այս թանկագին ձեռագիրը երկար ժամանակ, առնվազն մի քանի դար պահվել է Զեյթունում, հանդիսանալով Զեյթունի իշխանական տոհմերի սեփականությունը: Այնուհետև սկսվում է ձեռագրի պատմության երկար ու խճճված ոդիսականը: Աղբյուրների համաձայն 1915 թ. մարտ ամսին Զեյթունի հայության տեղահանության և կոտորածի օրերին Զեյթունի Սուրենյան-Բասիլոսյան և Ասմնյան իշխանական տներն ապաստանում են Մարաշում, իրենց հետ տանելով Ավետարանը: Ուղիղ մեկ տարի անց՝ 1916 թ. գարնանը հասնում է Մարաշի հայության տեղահանության հրամանը: Ավետարանն ի պահ է հանձնվում մարաշցի բժիշկ Հարություն Տեր-Ղազարյանին, այդպիսով խուսափելով թալանի ու ոչնչացման համար դեպի Տեր Զորի անապատներ քշված Զեյթունի իշխանների հետ նաև բազմահազար հայերին բաժին ընկած սարսափելի ճակատագրից: 1919 թ. վերջին և 1920 թ. սկզբին Մարաշում սկսված նոր ջարդերի օրերին, բժիշկ Տեր-Ղազարյանն ու իր երկու քույրերը փախչում են՝ իրենց ուսերին տանելով նաև Ավետարանը, սակայն ճանապարհին ցրտի, ձյունամրրիկի և թուրք ջարդարարների հարձակումների թոհ ու բոհի մեջ կորցնում են:

Այս դեպքերին հաջորդող օրերին, մի թուրք Մարաշի առաջնորդ Խաչատուր վրդ. Տեր-Ղազարյանին ներկայանալով նրան է հանձնում Ավետարանը, ասելով թե քանիցս իր երազներում իրեն պատվիրվել էր, որ այդ գիրքը հանձնի հայ հոգևորականի: Առաջնորդը 22 մեճիտ փրկագին վճարելով թուրքին, ազատում է այս թանկագին գանձը:

Ենթադրվում է, որ Ավետարանը մեզ անհայտ ճանապարհով, հավանաբար նույն ինքն՝ Մարաշի առաջնորդ Տեր Խաչատուր վարդապետի Հալեպում ապաստանելու ընթացքում, որոշ ժամանակ գտնվել է Հալեպում, որտեղ և Հալեպի առաջնորդ Արտավազդ արք. Սյուրմեյանը տեսել և նկարագրել է այն, համաձայն որի 1936 թ. ձեռագիրն ուներ 408 թերթ, այդ թվում՝ 16 թերթ խորանների և 4-ը չորս ավետարանիչների մանրանկարներով:

Այսքանով սակայն չի ավարտվում ձեռագրի ոդիսականը, քանի որ որոշ ժամանակ անց, դարձյալ անհայտ ճանապարհներով, այն հայտնվում է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանում: Ըստ որոշ տվյալների, Ավետարանն ի պահ է տրված եղել ամերիկացի մի միսիոների, որն էլ Ամերիկա մեկնելուց առաջ այն հանձնել է պատրիարքարանին:

1961 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ը, իր Ստամբուլ կատարած հովվապետական այցելության ընթացքում, ծանոթանալով սուրբ մատյանին, հորդորում է առանձնակի խնամքով պահել այն: Ավելի ուշ՝ 1969 թ. Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Շնորհք եպս. Գալուստյանի և Վազգեն Ա. Վեհափառի նախաձեռնությամբ Ավետարանը նվիրաբերվում է Մաշտոցյան Մատենադարանին:
Շուտով պարզ է դառնում, որ ձեռագրից թերթեր են պակասում, այն էլ ամենաարժեքավոր՝ խորանների նկարազարդ թերթերը: Ընդհանուր 16 խորաններից բացակայում էին 12-ը: Բարեբախտաբար պահպանվել էին չորս խորանները և չորս ավետարանիչների պատկերները:

Վերջին տարիներին հայտնի դարձավ, որ Զեյթունի Ավետարանին պատկանող առաջին՝ ութ խորանազարդ թերթերը պահվում են Պոլ Գետտի թանգարանում (ԱՄՆ, Կալիֆորնիա), որոնք թանգարանը ձեռք է բերել գնելով մասնավոր անձից:

Անհայտ է մնում մնացած չորս խորանազարդ թերթերի ճակատագիրը:
Մինչ օրս անհայտ է նաև, թե ե՞րբ, ո՞ւմ անխնա ձեռքով են Ավետարանից զատվել մանրանկարչական արվեստի այդ եզակի նմուշները: Այս հարցը շարունակում է մտատանջության առարկա մնալ, սակայն չենք դադարում հուսալ, որ մի օր, անպայման, դրանք կվերադառնան Հայրենիք ու կմիանան Մայր ձեռագրին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}