Նոյերը ցանկանում է պայմանագիր կնքել «Բավարիա»-ի հետ՝ առնվազն մինչև 2024 թվականը
«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը ցանկանում է թիմի հետ նոր համաձայնագիր ստորագրել առնվազն մինչև 2024 թվականը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիա»-ն դարպասապահին առաջարկել է երեք տարվա պայմանագիր ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում 12 միլիոն եվրո աշխատավարձով: Նոյերը համաձայն չէ այս առաջարկի հետ և ցանկանում է առնվազն չորս տարով պայմանագիր կնքել: Միևնույն ժամանակ, գերմանացին ակնկալում է 20 միլիոն եվրո աշխատավարձ: Դարպասապահի գործող պայմանագիրը կավարտվի 2021 թվականի հունիսին:
Նշվում է, որ այս եղանակով Նոյերը ցանկանում է իրեն երաշխավորել թիմի հիմնական դարպասապահի կարգավիճակում: Հունվարի սկզբին «Բավարիան» պայմանագիր է ստորագրել «Շալկեի» 23-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի հետ: Համաձայնագիրը կսկսվի 2020-ի ամռանը:
Գերմանիայի չեմպիոնական մրցաշրջանը անորոշ ժամանակով ընդհատվել է՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները