Քաղաքական 09:43 24/04/2020 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղում Ծիծեռնակաբերդից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ հղեց Ծիծեռնակաբերդից՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն:

Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին:

Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան Կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր:

Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան:

Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը:

Խորհրդային Հայաստանի իշխանությունն ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու և Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու որոշում կայացրեց: Եվ այս վեհաշուք կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը:

Այդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաև հայկական Սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը, որը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցները, հետևողական և անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ և մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը:

Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում:

Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր:

Եվ այնուամենայնիվ, ապրիլի 24-ն առաջին հերթին մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը:

Ո՞րը պետք է լինի ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը:

Առաջինը. 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել:

Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը:

Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին:

Այո, մենք չպետք է ջանք խնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր դաշնակիցների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը:

Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ: Համահայկական ներուժի Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր:

Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի:

Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման:

Սիրելի հայրենակիցներ,

Այս տարի ապրիլի 24-ը մենք դիմավորում ենք բացառիկ պայմաններում: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին՝ կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: Հարկ է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները:

Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ և ընդգրկում հաղորդելու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում:

Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը, և պարզապես այս պահից սկսած ձեր անուն ազգանունը ուղարկեք 1915 կարճ համարին, եթե Հայաստանում եք, և +374 33 19 15 00 համարին, եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա:

Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին, կշարունակվի մինչև լուսաբաց, և նրան մասնակցելու հնարավորություն ունեն նաև ձեր հազարավոր օտարերկրացի ընկերները, ծանոթները:

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի և համոզված եմ՝ այդպես էլ կլինի:

Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե հայկական Սփյուռքը,

Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում:

Հիշում ենք և պահանջում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:56
Վրաստանի նախկին նախագահը դարձել է Քիսինջերի կրթաթոշակառու
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է ամերիկյան McCain ինստիտուտի Քիսինջերի կրթաթոշակառու։ Այս մասին ասվում է ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Շատ կարևորում ենք, որ մեր երեխաներն ակտիվորեն հեծանիվ քշել սովորեն. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարն ասաց, որ 6500 հեծանիվ են տրամարդել դպրոցներին
Աղբյուր` Panorama.am
13:46
Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ. ԱՀԿ
Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի, և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Meta-ն հայտարարում է կապիտուլյացիա ու ընդունում Մասկի և Թրամփի կանոնները, բայց դեռ պետք չէ ուրախանալ. Սամվել Մարտիրոսյան
«Դեռ պետք չէ ուրախանալ, որ Ցուկերբերգի հայտարարությունից հետո Մnնթե Մելքnնյանի անունը ներառող գրառումները, նյութերը չեն գրաքննվի»
Աղբյուր` Panorama.am
13:12
Օդի ջերմաստիճանը երեք մարզում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Երևանում  հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:08
Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Ցեռղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագետ Հայկ Դեմոյանն արձագանքել է ԿԳՄՍԴ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գորիսում պահեստից գողությունը կանխվել է
Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք...
Աղբյուր` Panorama.am
12:34
Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի համար տրամադրած գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե, քանի որ համերգը չի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
12:19
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար, պատճառները տարբեր են. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով: Ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պատճառները...
Աղբյուր` Panorama.am
12:16
Փաշինյանն արձագանքեց Ալիևին
 Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:16
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լոս Անջելեսի արևմտյան և արևելյան հատվածներից  տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել ուժգնացող քամու ու դրա հետևանքով տարածվող հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
11:22
Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Սուլուք բնակավայրին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Arabiya...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թաթոյան. Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից
«Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է...
Աղբյուր` Panorama.am
11:10
2024-ին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել է 91 948 մ² տարածք` Տավուշի և Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերում
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
11:02
Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան
«Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
10:39
Դավիթ Անանյան. Երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության
«Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ինչու Ադրբեջանը չէր վերցնում ու դա արեց 2020 և 2023-ին՝ պատերազմի միջոցով
«Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»
Աղբյուր` Panorama.am
10:02
Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան
«Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր...
Աղբյուր` Panorama.am
09:58
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ նրանց  կեցության և այլ ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
09:57
Ճապոնիան հաշվարկել է, թե երկրում երբ կմնա մինչև 14 տարեկան ընդամենը մեկ երեխա
Ճապոնիայում, որտեղ ծնելիության մակարդակը շարունակում է անկում ապրել, մինչև 2720 թվականը կլինի մինչև 14 տարեկան միայն մեկ երեխա, ինչը 100 տարով...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գոյությունը որպես պետություն և նրա հետ խաղաղ ապրել. Գեղամյան
«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթում, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում
Սկսվել է «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» հայտագրումը։   Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հայաստանի անվտանգային վակուումն անընդհատ կխորանա, քանի դեռ պարտության սիմվոլ իշխանությունները չեն հեռացել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Անգամ Հայաստանի համար մահացու` փաշինյանական խաղաղության կոնցեպտը կարելի է ասել, որ ձախողված է։ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
09:14
Հարութ Սասունյան. «Լլադրոն» արտադրում է «Ղարաբաղյան նժույգ» ճենապակե արձանիկներ՝ Ադրբեջանի քարոզչության համար
Ցավոք, այս աշխարհում կարևորվում են միայն փողն ու ուժը: Մյուս բոլոր հարցերը, որոնք միամիտ մարդիկ արժևորում են, ինչպիսիք են ճշմարտությունը,...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 8-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.91 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}