Շվեյցարիայում կորոնավիրուսի 28.677 դեպք է գրանցվել
Նախորդ մեկ օրվա ընթացքում Շվեյցարիայում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 180 նոր դեպք, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի հանրային առողջապահության դաշնային գրասենյակից:
Ըստ վերջին տվյալների, երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիուսի 28677 դեպք, մահացել է 1309 մարդ։
Ավելի վաղ, երկրի իշխանությունները որոշել էին ապրիլի 27-ից մասամբ վերացնել կիրառվող սահմանափակումները։ Երկրի ղեկավարության կարծիքով, ներդրված միջոցառումներն արդեն պտուղ են տրվել, և Համադաշնությանը հաջողվել է նվազեցնել հիվանդության տարածումը և խուսափել հիվանդանոցների գերբնակեցվածությունից:
Սահմանափակումների վերացումը կկատարվի երեք փուլով։ Ապրիլի 27-ից կբացվեն խնամքի սրահները, ատամնաբուժարանները, գեղեցկության սրահները, մերսման սրահները, մեքենաների լվացման կետերը, կենցաղային իրերի խանութները, դպրոցները, մյուս խանութներն ու շուկաները կբացվեն մայիսի 11-ին, իսկ եթե հունիսի 8-ին կբացվեն համալսարանները, թանգարանները, գրադարանները, կենդանաբանական այգիներն ու պուրակները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները