Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՔԿԾ-ի վարույթ է ընդունվել
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Քրեակատորաղական ծառայության։ «Դատալեքս»-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, գործով հրավիրվել է նախնական դատական նիստ մայիսի 13-ին, ժամը 15:00-ին։
Գործը քննելու է դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։
Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին է, այն է՝ դադարեցնել Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը առնվազն մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը, նշվածն ամեն դեպքում ներառում է մինչև ժամկետի ավարտը բացառել պարոն Ռոբերտ Քոչարյանի պահելը որևէ քրեակատարողական հիմնարկում, ընդունել վարույթ:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ դատարանի աշխատակազմին. Ի վերջո պատասխանեք հարցերին
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Ոչ դատավորը, ոչ դատարանի նախագահը չեն կատարում իրենց պարտականությունները
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Սա ծաղր չէ
- Գևորգ Կոստանյանը՝ Քոչարյանի գործի մասին. Չի կարող արդարադատությունը բախտի քմահաճույքին մնալ
- Ամենայն Հայոց Կաթողիկոս. Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան