Ռուսաստանում մեկ օրում 5849 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել 5849 մարդու մոտ։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է օպերատիվ շտաբը։
Վարակվածների թվով Մոսկվան առաջին տեղում է, որտեղ հայտնաբերվել է 2957 վարակակիր։ Սանկտ Պետերբուրգում վարակվել է 253 մարդ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակվել է 68,622 մարդ, որից ապաքինվել է 5568-ը, մահացել՝ 615-ը, որից 60-ը մեկ օրում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան