
Վրաստանը հետ է կանչում Ուկրաինայից իր դեսպանին՝ Սաակաշվիլիի պատճառով
Վրաստանի արտգործնախարարությունը որոշել է հետ կանչել իր դեսպանին Ուկրաինայից: Այս որոշման մասինտեղեկությունը հաստատել են ուկրաինական UNIAN կայքի դիվանագիտական աղբյուրները։
Նշվում է, որ Թբիլիսիի այս քայլը հաջորդել է տեղեկություններին, որ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հնարավոր է նշանակվի Ուկրաինայի փոխվարչապետ՝ բարեփոխումների գծով: Նշենք, որ այսօր Սաակաշվիլին հայտնել էր, որ համաձայնել է նախագահ Զելենսկու առաջարկին՝ դառնալ փոխվարչապետ։
Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիին «շատ վրդովեցրել է» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը Սաակաշվիլիին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին