Որ դեպքում կհետաձգվեն Վրաստանի խորհրդարանական ընտրությունները
Եթե Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը չվատթարանա, ապա ոչինչ չի խանգարի հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, փոխանցում է regnum.ru-ն՝ հղում տալով Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիին։
Նա շեշտել է, որ ընտրությունների անցկացմանը կարող է խանգարել միայն վարակի մեծ թափով տարածումը։
Ըստ պատգամավորի, չնայած բժշկական կանխատեսումները հուսադրող են, բայց ամեն ինչ կարող է փոխվել՝ առանձին խմբերի անպատասխանատու պահվածքի պատճառով:
Ավելի վաղ Մառնեուլիում հարևան գյուղերի մի քանի հարյուր բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով թույլ տալ, որ իրենք դուրս գան քաղաքից, որպեսզի վաճառեն բերքը: Նույն օրը տեղական իշխանությունների միջնորդությամբ, գնող ընկերության բեռնատարները հասել են Մառնելուի և մթերել բերքը: