Վրաստանում կորոնավիրուսի 431 դեպք է գրանցվել
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված 431 դեպք է գրանցվել, բուժվել է 114 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Վրաց իշխանությունները մինչև մայիսի 22-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։ Արգելվել է ելք ու մուտքը երկրի խոշոր քաղաքներ։ Ինչպես նաև մինչև ապրիլի 27-ը արգելվել է թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը։
Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ երկիրը թևակոխել է կորոնավիրուսի ներքին տարածման փուլ և առաջիկա 2-3 շաբաթում ակնկալում է համաճարակի տարածման խիստ բարձր մակարդակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան