«Բունդեսլիգա»-ն պատրաստ է մայիսին վերսկսել խաղերը
«Բունդեսլիգա»-ն ցանկանում է մայիսին վերսկսել ֆուտբոլային հանդիպումները, գրում է «Բի-Բի-Սի»-ն։
Նշվում է, որ որոշման համար հիմք է հանդիսացել փաստը, որ վերջին օրերին Գերմանիայում կորոնավիրուսի տարածման տեմպը դանդաղել է, իսկ COVID-19-ի հետևանքով մահերի թիվը նվազել է։
Գերմանիայի ֆուտբոլի լիգան (DFL), որը պատասխանատու է «Բունդեսլիգա»-ի և երկրորդ դիվիզիոնի խաղերի անցկացման համար, որոշել է ավարտին հասցնել ընթացիկ մրցաշրջանը: Ապրիլի 23-ին լիգայի 36 պրոֆեսիոնալ ակումբները հանդիպել են՝ քննարկելու մայիսին մրցաշրջանը վերսկսելու հարցը։
Այնուամենայնիվ, նշվում է, որ խաղերը սկսելուց առաջ լիգան նախ պետք է ստանա Գերմանիայի իշխանությունների դրական պատասխանը։
«Մենք պատրաստ ենք մայիսի 9-ին սկսել խաղերը, եթե խաղերն ավելի ուշ սկսվեն, մենք կրկին պատրաստ կլինենք»,- ասել է DFL-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Սայֆերտը:
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ն նախատեսում է սկսել Եվրոպայի գավաթի նոր մրցաշրջանը հոկտեմբերին
- Պրեմիեր լիգայի ակումբները կանխավճար կստանան
- Պրեմիեր լիգա. Ի՞նչ են անելու առաջնության ակումբերը՝ լրացնելու կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական բացը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան