ԱՄՆ գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի նոր ախտանիշ
Ամերիկացի մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի նոր ախտանիշ, որը կոչվում է «կորոնավիրուսային մատներ»: Այդ մասին հայտնում է USA Today-ը:
Նշվում է, որ նոր կորոնավիրուսն ազդում է ոտքի մատների վրա, որոնք դառնում են կապույտ կամ մանուշակագույն:
Համաձայն Փենսիլվանիայի համալսարանի վարակիչ հիվանդության մասնագետ Էբբինգ Լաուտենբախի՝ այս ախտանիշի դեպքում հիվանդը նաև ցավ ու այրոց է զգում դիպչելու ժամանակ։
Վիրուսի այս դրսևորումը տեղի է ունենում ինչպես ծանր հիվանդների, այնպես էլ հիվանդության ասիմպտոմատիկ ընթացք ունեցող երիտասարդ հիվանդների մոտ, ներառյալ՝ երեխաների:
Լաուտենբախը կարծում է, որ մատների կապտությունը կապված է վարակի տեղային բորբոքային ռեակցիայի կամ անոթային արգելակման դրսևորման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին