ԵԺԿ. Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ
Եվրոպական ժողովրդական կուսակցությունn Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։
«Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։
ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ և այսպիսով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտության համար։
Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը և արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից»,- ասված է հայտարարության մեջ։
Կուսակցությունից հիշեցնում են, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայաստանյան անդամ-կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ընդունել բանաձև։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան